Ինչպես հայտնի է, հունվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որի ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։ Մեզ հայտնի դարձավ, որ թափուր տեղերում առաջադրվելու են դատավորներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի եւ երկու տեղակալների ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Նա, ինչպես հայտնի է, մեծ հեղինակություն է վայելում թե՛ դատավորների, թե՛ փաստաբանների շրջանում։
Ի դեպ, միության նախագահի պաշտոնում, ըստ շրջանառվող լուրերի, առաջադրվելու է նաեւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ Ինչպես է դատավոր Ալեքսանդր Ազարյանը գնահատում իր շանսերը, արդյոք դատավորները կնտրեն նրան , թե ոչ: Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ալեքսանդր Ազարյանի հետ:
Քնար Մանուկյան