Իրավապահ եւ դատական համակարգերը ներքին քննարկման մեջ են. խնդիրը պաշտպանության նախկին նախարարի և ԳՇ պետի դեմ քրեական գործն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

Եվ ահա արդեն դատական նիստի օրը նշանակված է, եւ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ դատական համակարգում քննարկվում է դատական նիստերը դռնփակ անցկացնել՝ հայտարարելով, թե պետական գաղտնիքի, ազգային անվտանգության խնդիր կա, ուստի անհրաժեշտ է այն դռնփակ անցկացնել: Իսկ թե որքանով այս քննարկումները իրականություն կդառնան, հետեւենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս