Երեկ երեկոյան Մոլդովային հարվածած ուժեղ քամին վնասել է էլեկտրահաղորդման գծերը՝ առանց էլեկտրականության թողնելով տասը շրջանների 33 բնակավայր։
«Քամու պոռթկումների հետևանքով հանրապետության 33 բնակավայր մասամբ հոսանքազրկվել է, վթարի վայրեր են մեկնել մասնագիտացված բրիգադներ, շարունակվում են վերականգնման աշխատանքները»,- ասված է ԱԻ գլխավոր տեսչության կայքում։
Գործակալության տվյալներով՝ հունվարի 15-ի առավոտվա դրությամբ երկրի չորս շրջանների 12 բնակավայրեր դեռևս հոսանքազրկված են։ Փրկարարների և հրշեջների միջամտությունը անհրաժեշտ է եղել նաև 6 այլ շրջաններում տապալված ծառերը կտրելու, բեկորները մաքրելու և չոր բուսականության հրդեհման դեմ պայքարելու համար։
Ավելի վաղ Մոլդովայի պետական օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր վտանգի դեղին աստիճան՝ քամու ուժեղացման պատճառով։ Քամու պոռթկումները, ըստ օդերևութաբանների, հասել են 15-20 մ/վ արագության։