ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորությունները մամուլից իմացող Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 23-ին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց իր պաշտոնից հրաժարական տալու մասին: Եթե մեկ շաբաթվա ընթացքում նա հետ չվերցնի իր դիմումը, ապա այն համարվում է ընդունված:

Թավշյա հեղափոխությանը հաջորդած տարիներին եղան իրադարձություններ, որոնց Արմեն Սարգսյանը ոչ միայն պատշաճ չարձագանքեց, այլ նույնիսկ տեղյակ չէր:

Ասվածի վառ ապացույցը հենց 44-օրյա պատերազմն էր, որի ժամանակ նա այնքան էլ ակտիվ չէր, մեկ կամ երկու անգամ է մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին էլ տեղեկացել էր մամուլից: Մասնավորապես, Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ ասվում էր. Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։

Իհարկե սա միակ դեպքը չէ. «5165» շարժում-ը, երբ դեկտեմբերին հանդիպել էր Արմեն Սարգսյանին, հետո հայտարարեց, թե նա տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից: Բնականաբար, սա էլ ամենը չէ. նրան չէր զեկուցվում կայացվող որոշումների մասին եւ հաճախ դա էր պատճառ դառնում, որ Արմեն Սարգսյանը դիմում էր Սահմանադրական դատարան կամ հայտարարում, թե մամուլից է իմացել նորությունների մասին:




Լրահոս