Վթար-Վրաերթի պատճառ հանդիսացած վարորդը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22/Ա շենքի մոտ ԳԱԶել-32213 մակնիշի ավտոմեքենան բախվել է Օպել-Բ մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մայթեզրին կայանված ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենային, այն իր հերթին հարվածել է մայթին կանգնած 28-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:ԳԱԶել-32213-ի վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից րոպեներ անց Վարդանանց փողոցի թիվ 40 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:Կատարվում է քննություն:




Լրահոս