ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կողմից Ճանապարհային ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ պարգևների հանձնումը կազմակերպվել է Ճանապարհային ոստիկանության ղեկավար անձնակազմի կողմից՝ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է ոստիկանության գնդապետ Սամվել Օհանյանը, ՀՀ ոստիկանության պատվոգրով՝ ոստիկանության գնդապետ Գագիկ Հարությունյանը, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը, ոստիկանության փոխգնդապետ Էդվարդ Ավետիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Կիրակոսյանը, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ջուլհակյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Ղազարյանը:
«Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվել է ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Մանուկյանը, ոստիկանության մայոր Վլադիսլավ Թումանյանը, ոստիկանության մայոր Աշոտ Տիգրանյանը, ոստիկանության մայոր Իգոր Ղազարյանը, ոստիկանության կապիտան Սիրանուշ Ալեքսանյանը, ոստիկանության ավագ լեյտենանտ Արսեն Կարապետյանը, հուշանվերներով՝ ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը, դրամական պարգևով՝ ոստիկանության մայոր Ռուբիկ Սարգսյանը, ոստիկանության կապիտան Հովհաննես Գրիգորյանը, առաջատար մասնագետ Բարեղամ Համբարձումյանը, առաջատար մասնագետ Մարիամ Համբարձումյանը։
Եգոր Կարապետյանը և Ճանապարհային ոստիկանության ղեկավար անձնակազմը շնորհավորելով խրախուսվածներին, հայտնեցին շնորհակալություն կատարած աշխատանքի և նվիվածության համար՝ մաղթելով անփորձանք ծառայություն: