Պուտինը Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն, այս մասին հատնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս