Կրասնոդարի մարզում նորածին
աղջիկը մահացել է` ալկոհոլային թունավորումից: Պարզվել է, որ վատառողջ երեխայի լացը
կտրելու և հանգստացնելու համար նրա 24-ամյա մայրը կաթի հետ օղի է խառնել: Դեպքը տեղի
է ունեցել Պոլվովի շրջանի Նովոշուշկովսկի ավանում, որտեղ մեկ սենյականոց բնակարանում
բնակվել են ամուսիններն և 5 երեխան: Հոկտեմբերի 18-ի երեկոյան մայրը կաթի շշի մեջ նաև
100 մգ օղի է լցրել, որը խմելով` փոքրիկը քնել է: Առավոտյան ծնողները նկատել են, որ
աղջնակը մահացած է: Պարզվել է նաև, որ մայրը երեխային հանգստացնելու համար մշտապես
օղի է խառնել կաթի հետ: Փոխանցում է մամուլ.ամ ը:
Մայրը կաթի մեջ օղի է խառնել. Երեխան մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ