Կառավարությունը մերժեց ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում չընդունվեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը:

Նոր մշակված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ: Սակայն կառավարությունը դեմ արտահայտվեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է ««2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալների, պատճառների, պայմանների և հետևանքների, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի և 2022 թվականի փետրվարի 10-ից գործող Քննիչ հանձնաժողովի առարկան, նպատակն ու խնդիրներն ըստ էության նույնանում են:

Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ նախագծով առաջարկվող ստեղծվելիք հանձնաժողովը բացի կազմակերպաիրավական վիճակից, մյուս հատկանիշներով նույնանում է Ազգային ժողովում արդեն իսկ գոյություն ունեցող քննիչ հանձնաժողովի հետ:

Ն.Հ.




Լրահոս