Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում:
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։