Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը զեկուցվել Հրազդանի կիրճին բնապահօանական կարգավիճակ տրամադրելու, կիրճի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին. «Մաքրման աշխատանքների մասով ասեմ, որ աշխատավայրերի հանձնում է իրականացվել կապալառուին, ուսումնասիրություններ է կատարում, զուգահեռ որոշակիորեն սկսվել է մաքրումը, բայց հիմա պետք է հստակեցվի ծավալների մասով»,- ասաց նա։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ինքն, առանց որևէ մեկին ասելու, գնացել է Երևանյան լճի տարածք. «Ես ինքս ոչ մեկիդ չասելով գնացել եմ Երևանյան լիճ, էդ մարդն էնտեղ հավաքում էր: Հիմա ինչ ուսումնասիրություն է էնտեղ անում, էլի հողի ուժն են նայո՞ւմ: Այդ ինչպե՞ս են ծավալ հաշվում, եթե մարդ չկար, ծառի հետևո՞ւմ է եղել։ Ինքը այնտեղ պետք է լինի անկախ ամեն ինչից, այդ մրցույթի պաճառով 10 օր չենք կարողացել սկսել մաքրության աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։
Գեւորգ Նազարյանն արձագանքեց, որ այնտեղ է եղել։
«Ծառի հետևն է եղե՞լ…»,-հեգնանքով հարցրեց քաղաքապետը։