44-օրյա պատերազմում զոհված զինվորի բանկային քարտով հափշտակություն են կատարել. մեկ անձ մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Հայկազի Հակոբյանին մեղադրանք է առաջարդվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին մինչ դեկտեմբերի 21-ը գտնվելով արձակուրդում, նախապես իր մոտ ունենալով ԱՀ ՊԲ 49971 զորամասի ժամկետային զինծառայող, պատերազմական գործողությունների ժամանակ զոհված Պարգև Կարենի Տերոյանին պատկանող «Արցախբանկ» ՓԲ և «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունների բանկային քարտերը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։25-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության 3 հասցեում տեղակայված, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին պատկանող, պահեստարան հանդիսացող բանկոմատ ապօրինի մուտք գործելով կանխիկացման եղանակով «Արցախբանկ» ՓԲ ընկերության բանկային քարտի միջոցով գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 88․000 ՀՀ դրամ գումար։

Այնուհետև Արմեն Հակոբյանը, հանցավոր մտադրությունը շարունակելու նպատակով, նույն օրը՝ ժամը 14։26-ին, Պ․Տերոյանի՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 5450570002308712 բանկային քարտը մտցրել է Արմավիր քաղաքի Հանրապետության 3 հասցեում տեղակայված «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին պատկանող, պահեստարան հանդիսացող նույն բանկոմատի մեջ, սակայն կանխիկացում չի կատարել՝ քարտի գաղտնաբառը երեք անգամ սխալ մուտքագրելու պատճառով։

Այսինքն՝ Արմեն Հայկազի Հակոբյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Այսպիսով՝ Արմեն Հայկազի Հակոբյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Ք.Մ.




Լրահոս