«ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, աշխարհահռչակ հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի ծննդյան 60-ամյակի մեծարման երեկոյին մասնակցելուց բացի, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ ներկա է գտնվել «Հին Էրիվան» ռեստորանում դրան հաջորդած խնջույքին: Այս այցն ուշագրավ էր «Հին Էրիվան»-«Յունիբանկ» սկանդալի ֆոնին: Ինչպես հայտնի է, «Յունիբանկ»-ն այս հոլդինգին ճանաչել էր «ժամկետանց, անպարտաճանաչ վարկառու», այդ կապակցությամբ դիմել էր ոստիկանության 6-րդ վարչություն: Իր հերթին վերջերս այնտեղ ստուգումներ էր սկսել հարկային ծառայությունը, որը, սակայն, լուրջ խախտումներ չէր հայտնաբերել: Եւ ահա այսքանից հետո Սերժ Սարգսյանը, որ 2 տարի շարունակ ոչ մի անգամ չէր այցելել «Հին Էրիվան», շաբաթ օրն այնտեղ ներկա է գտնվել խնջույքի: Իսկ դա, թերեւս, պատահական չէ. տեսակետ կա, որ «Յունիբանկ»-«Հին Էրիվան» հակամարտության մեջ Ս.Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Ու ամենեւին էլ չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ Տեր-Առաքելյանը որոշել է նաեւ մասնակցել քաղաքական գործընթացներին՝ ԱԺ ընտրություններում առաջադրելով իր թեկնածությունը:




Լրահոս