Աղվան Հովսեփյանն առաջինն է. ձեռքով մակագրումն ու ցանկալի դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամիս է, սակայն դատական համակարգում շարունակում են ահազանգել, որ ձեռքով մակագրման գործընթացը շարունակվում է եւ ըստ էության ԲԴԽ-ն ամեն ինչ անում է որպեսզի ձեռքով մակագրման գործընթացը շարունակվի: Իսկ ինչու է դատական համակարգի ղեկավար կազմը ձգձգում համակարգչի միջոցով դատական գործերի մակագրման գործընթացը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԲԴԽ ղեկավար կազմում խոսակցություն է եղել, որ այսպես պետք չէ շարունակել եւ պետք է շտապ խնդրին լուծում տալ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակագի ղեկավար կազմը ընթացքը ձգձգում է որոշ աղմկահարույց գործերի ձեռքով մակագրման գործընթացն ապահովվելու նպատակով: Ասել է թե նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը ձեռքով կմակագրեն իրենց ցանկալի դատավորներին, որից հետո նոր համակագչային մակագրման գործընթացը կվերականգնեն: Եվ ահա առաջին մեկնարկը տրված է եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործը ձեռքով մակագրեցին ցանկալի դատավորին՝ Մնացական Մարտիրոսյանին՝ Մացոյին:
Տեսնենք հաջորդ պաշտոնյան ով է:

Քնար Մանուկյան




Լրահոս