ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որքանով էր ՀՀ վարչապետի հայտարարությունը հանցակազմ պարունակում, որով զինվորների ծնողները դիմել են դատախազություն:
«Հաղորդումը վերաբերում էր նիստի ժամանակ վարչապետի ելույթի տեքստին: Այդ քրեական գործը անդրադառնոմ է այդ նույն քրեական գործերին: Այդ խոսքը պետք է արժանանա համապատասխան գնահատականներին: Ինքը չի կարող իրավական նշանակություն ունենալ», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Փաշինյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել էր, թե կարող էր կանգնեցնել պատերազմը եւ կլիներ նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի:
Մանրամասները՝ տեսանյութում