Գերմանիան պլան Է պատրաստում ի դեմս Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան «ճգնաժամային պլան» Է պատրաստում ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հանկարծակի դադարեցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների:

Գործակալության տվյալներով՝ պլանի պատրաստումը գլխավորում Է Էկոնոմիկայի նախարարությունը: Գերմանիայում երկյուղում են, որ Ռուսաստանը մատակարարումները կդադարեցնի միակողմանի կարգով: Ըստ անունը չնշած պաշտոնատար անձանց, պլանը ենթադրում Է կառավարության կողմից վարկերի եւ երաշխիքների տրամադրում՝ Էներգետիկական ընկերություններին աջակցելու եւ չափազանց կարեւոր ֆիրմաների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:

Ինչպես կարծում են պաշտոնատար անձինք, Գերմանիան մոտենում Է պատժամիջոցների սահմանին, որոնք նա կարող Է կիրառել՝ ընդ որում չառաջացնելով տնտեսական անկում: Նույնիսկ կառավարող կոալիցիայի այն ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս հակառուսական պատժամիջոցների օգտին, մտահոգ են գազի նկատմամբ պատժամիջոցների սահմանման գաղափարի առումով: Աղբյուրներից մեկը պնդում Է, որ գերմանական խոշոր ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ ֆիրմաների ներկայացուցչիները, որոնք «կապեր ունեն Ռուսաստանի հետ», հանդիպելով պաշտոնյաների հետ, ազդել են Բեռլինի վրա՝ նրանց կոչ անելով չարգելել գազը:

Ընկերությունների ղեկավարներն իշխանություններին հայտարարել են, որ իրենք «բոլոր դեպքերում» պատրաստվում են սահմանափակել ՌԴ-ի հետ կապերն Էներգետիկայի ոլորտում, բայց նրանց հորդորել են՝ ֆիրմաներին չստիպել դա անել անհապաղ: Նշվում Է, որ համալիր միջոցառումների վրա աշխատանքը դեռ չի ավարտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս