ԱՐՏՈՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի՝ հոկտեմբերի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը: Քաղաքապետարանը N 22 որոշմամբ արտոնել է նաեւ հանրահավաքից հետո նախատեսված երթը՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով: Հիշեցնենք, որ Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների՝ վերջին օրն ընդունված բանաձեւի համաձայն՝ հոկտեմբերի 28-ի հանրահավաքում Կոնգրեսը հանրությանը կներկայացնի իր հետագա անելիքներն ու ծրագիրը:




Լրահոս