Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը Ռուսաստանի միջնորդությամբ:
Նախարարները պայմանավորվել են քննարկել նշված հարցերը Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում: