Նոր փոփոխություն. ԿԸՀ նախագահի եւ անդամների աշխատավարձը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը կփոփոխվեն: Համապատասխան փոփոխությունն ամրագրված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որը կազմում է Ընտրական օրենսգրքի մասը եւ ներկայացված է խորհրդարանին:

Առաջարկվում է սահմանել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի աշխատավարձի գործակիցը 14-ն է, իսկ նախագահի տեղակալինը՝ 12: Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ գործող օրենքի, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի եւ օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով: Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ, որը դրանից հետո փոփոխության չի ենթարկվել:

Սա նշանակում է, որ նախագծի ընդունման արդյունքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կստանա 925 հազար 960 դրամ աշխատավարձ, իսկ նրա տեղակալն էլ՝ 793 հազար 638 հազար դրամ աշխատավարձ:

ԿԸՀ անդամն ու Հաշվեքննիչ պալատի անդամն էլ կստանան 661 հազար 400 դրամ աշխատավարձ:

Ն.Հ.




Լրահոս