Սպասում ենք ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի եւ Ղազախստանի հետ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ Միջանցիկ տրանսպորտային միջանցքի զարգացման համատեղ քայլերի։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների՝ երկուշաբթի Բաքվում տեղի ունեցած առաջին եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացրել է Անատոլիական գործակալությունը։

«Կասպից ծովով բեռնափոխադրումները մեծ նշանակություն ունեն։ Մենք պատրաստ ենք այսուհետ եւս այդ միջանցքի նշանակալիության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ներդրումների աճը տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում թույլ կտա բարձրացնել բարեկեցության մակարդակն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Բաքվում եռակողմ հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է հարցի վերաբերյալ Անկարայի կոնկրետ նախաձեռնությունների մասին։

Չավուշողլու խոսքով՝ Անկարան պաշտպանում է նաեւ Զանգեզուրի միջանցքը բացելու գաղափարը, որը Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը (Ադրբեջան) կկապի Ադրբեջանի մնացած մասի հետ. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Սպասում ենք ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ»։




Լրահոս