![](https://armlur.am/wp-content/uploads/2022/06/290467497_714106829671563_8046052262202290938_n.jpg)
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացնում: Պատճառը «Անկանխիկ գործառնությունների մասին» հուլիսի 1-ից մտնող նոր օրենքն է:
ArmLur.am-ի հետ զրույցում ավտոներկրող Էդգար Հովհաննիսյանը հայտնեց, որ հանդիպում են ունեցել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արթուր Հովսեփյանի հետ, ով հստակ որեւէ պատասխան չի տվել, միայն նշումներ է կատարել առաջացած խնդիրների մասին:
Նշենք, որ այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացրել Կառվարության դիմաց հուլիսի 1-ից գործող «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի դեմ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան