Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այսօր կայանում է նրա գործով առաջին դատական նիստը։
Ծառուկյանը կալանավորվել էր 2026թ. հուլիսի 7-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այդ ժամանակ որոշումը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։
Ծառուկյանի կալանավորումից մեկ օր առաջ՝ հուլիսի 6-ին, Քննչական կոմիտեի քննիչները շուրջ 12 ժամ խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև Ծառուկյանի հետ փոխկապակցված ավելի քան 70 հասցեներում։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականներին առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Մանրամասները՝ տեսանյութում․

























