Երեկ Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ ամերիկաբնակ հայ ռեփեր Սուպեր Սաքոյի մենահամերգը:
Համերգի մուտքն ազատ էր, այն տեղի ունեցավ Ազատության հրապարակում:
Համերգի մեկնարկը տվեց ամերիկյան արմատներով հայ երգչուհի Օֆին, իսկ նրան բեմում ուղեկցեցին «Ամարաս» պարային համույթի պարուհիները։
Սուպեր Սաքոյի համերգի մյուս հյուրերն էին ամերիկացի ռեփեր Ֆադին, Սարոն, Օքսի Ավդալյանը, Սպիտակցի Հայկոն, իսկ Էմիի հետ «Եթե դու գնաս» զուգերգը ռեփերը կատարեց երգչուհի Անահիտ Հակոբյանի հետ։ Նրա կատարումներն ուղեկցվում էին նաեւ Swag Art պարային համույթի ելույթներով։
Համերգի ողջ ընթացքում ռեփերն անմիջական շփում էր ստեղծում հանդիսատեսի հետ, կատակում էր, հուզում ու թեժացնում երեւանյան զով երեկոն։ Երգիչը ներկայացրեց իր ամենահիթային կատարումներն ու ամենասպասված զուգերգերը։
Համերգն ավարտվեց Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի՝ համաշխարհային հիթի վերածված «Մի գնա» երգով։