ՎԱՃԱՌԵԼ Է ԿՈՎԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ժամկետային զինծառայողի հարազատներից մեկը (որի անունը չենք հրապարակում) կաշառք տալու համար ստիպված է եղել վաճառել իր կովերը: Կաշառքի դիմաց ՊՆ մայորը խոստացել է երիտասարդին ազատել զինծառայությունից` այն դեպքում, երբ նա իրականում պետք է ազատվեր զինծառայությունից առանց կաշառքի: Այս գործը բացահայտվել է ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել: Մայորը հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը) նախատեսված հանցագործության կասկածանքով:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ` այս ոլորտից ձերբակալությունները կշարունակվեն: Եւ չի բացառվում, որ առաջիկայում վերանայվեն բանակից ազատվածների գործերը, ու շատերը, որոնք ազատվել են զինծառայությունից, բայց չունեն առողջական խնդիրներ, զորակոչվեն բանակ:




Լրահոս