Շաբաթ օրը Գյումրիում պատրաստվում են նշել քաղաքի օրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահն է, ծրագրել է այդ օրը մոտ հարյուր հոգու հանդիսավոր կերպով ՀՀԿ անդամատոմս հանձնել: Արդեն համապատասխան հրահանգ է իջեցվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին՝ ՀՀԿ-ացուների թիվ ապահովելու համար: Բայց քանի որ այդ հիմնարկությունների աշխատակիցները վաղուց են հանրապետականացվել, չի բացառվում, որ թվաքանակը լրացնելու են` մարդկանց երկրորդ անգամ կուսակցական տոմս տալով: Ընդ որում, տեսակետ կա, որ իշխանությունները սա անում են ի հակակշիռ ՀԱԿ-ի. հիշեցնենք, որ շուրջօրյա հանրահավաքների ութ օրերի ընթացքում հսկայական թվով մարդիկ Կոնգրեսին էին հանձնել ՀՀԿ իրենց անդամատոմսերը՝ հրաժարվելով դրանցից: Հիմա, փաստորեն, ՀՀԿ-ականները փորձում են համալրել կորսվածը, ընդ որում, դա անելով քարոզչական մայմունություններով:
ԻՆԱԴՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ