ՄԱԿ. Հայերին ոչնչացում չի սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱԿ–ի գիտնականները կազմել են մարդկության ոչնչացման քարտեզը, որի համաձայն, Ռուսաստանը, Հունգարիան, Մակեդոնիան ընդգրկվել են բոլորից շուտ ոչնչացող երկրների տասնյակում։ Նրանց կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանը, օրինակ, վերանալու է 2888-ին, այսինքն, 800 տարի անց, Ուկրաինան՝ Ռուսաստանից 400 տարի ուշ, իսկ ԱՄՆ–ն՝100 000–ական թվականներին։Գիտնականների կարծիքով՝ կան երկրներ, որոնք ընդհանրապես չեն վերանալու, դրանք են՝ Մերձավոր Արևելքի երկրները, բացառությամբ Իրանի, ողջ Աֆրիկան, Միջին Ասիայի եւ Անդրկովկասի երկրները (Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը), Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը, բացառությամբ, Բրազիլիայի եւ Չիլիի։Կանխատեսումներն արվել են բնակչության վերատադրողականության մաքուր գործակցի հիման վրա։

Մոտ 120 երկրում այդ գործակիցը մեկ միավորից բարձր է, ինչը նշանակում է, որ ամեն սերնդի հետ ոչ միայն տվյալ երկրի բնակչության թիվն է աճում, այլեւ աղջիկների թիվը, եւ արդյունքում նման երկրի ոչնչացում չի սպառնում։ Նշենք, որ Հայաստանում ծնելիության գործակիցը 1,5–է։Ուսումնասիրության համաձայն՝ բոլորից շուտ ոչնչացող 10 երկրներն են՝ Մակաոն, Հոնկոնգը, Բոսնիան եւ Հերցեգովինան, Ռուսաստանը, Մալթան, Սինգապուրը, Ռումինիան, Սլովակիան, Հունգարիան, Մակեդոնիան։Բոլորից ուշ մահացող երկրների շարքում են՝ ԱՄՆ–ն, Թունիսը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Նորվեգիան եւ այլն։ 

 




Լրահոս