![](https://armlur.am/wp-content/uploads/2022/08/1091270.jpg)
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 29-ին, ժամը 15։25-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 16։13-ին։