“”Ժողովուրդ“” օրաթերթի մոսկովյան
աղբյուրները տեղեկացնում
են, որ Սերժ Սարգսյանի
հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր
Պուտինի հետ բավականին չոր եւ պաշտոնական
ընթացք է ունեցել: Թեեւ
երկու կողմն
էլ արարողակարգային պարտադիր բառերով համեմված
արտահայտություններով ողջունել
են միմյանՎլադիմիր
Պուտինը, ըստ մեր աղբյուրների,
հանդիպման ընթացքում
մատնանշել է, որ երկու
երկրների ապրանքաշրջանառությունն աճել
է շուրջ
19 տոկոսով, եւ միայն այս տարվա 6 ամիսների
ընթացքում աճել
է եւս
14 տոկոսով: Նա նաեւ մատնանշել
է, որ աճում են Հայաստանում ռուսական
ներդրումները` կազմելով
շուրջ 3 միլիարդ
դրամ: Սերժ
Սարգսյանն էլ իր հերթին
է նկատել,
որ Հայաստանում
արտասահմանյան ներդրումների
57 տոկոսը ռուսական
են: Իսկ
1500 ձեռնարկությունները Հայաստանում
կա՛մ ռուսական
են, կա՛մ
համատեղ: Նա իր խոսքում
նշել է, որ հայ–ռուսական փոխհարաբերությունների մթնոլորտն
այնպիսին է, որ թույլ
է տալիս
յուրաքանչյուր հարց
քննարկել: Ս.Սարգսյանը ցանկություն
է հայտնել
նոր ծրագրերի
հեռանկարները քննարկել
ՌԴ վարչապետի
հետ, «որոնք
էլ ավելի
կամրապնդեն մեր փոխհարաբերությունները»: Վլադիմիր
Պուտինն էլ այստեղ նկատել
է, որ ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանի
հետ հանդիպման
ժամանակ արդեն
խոսված ծրագրերի
մասին պատրաստ
է ցանկացած
քննարկման: “”Ժողովուրդ“”–ի աղբյուրների
փոխանցմամբ` վերջում
երկուստեք հայտարարվել
է, որ հայ–ռուսական
փոխհարաբերությունները լավ մակարդակի վրա են` գոհացուցիչ:
Հ.Գ. Պաշտոնական
այցի շրջանակներում անհայտ մնաց երկու
կարեւոր հանգամանք.
ո՞վ էր կիրակի օրով
դիմավորել Սերժ
Սարգսյանին, եւ ո՞վ է երեկ գիշերով
նրան ճանապարհել:Մանրամասները “Ժողովուրդ” օրաթերթի հոկտեմբերի 26-ի համարում: