Որ զինվորի մայրը թույլ չտվեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ ՔՊ պատգամավորներին մոտենալ իր որդու շիրիմին:
Պատերազմում զոհված հադրութցի Ժորա Սահակյանի մայրն է, տիկին Զորանուշը, որը թույլ չտվեց ՔՊ–ական պատգամավորներ Մաթեւոս Ասատրյանին եւ Ալեքսեյ Սանդկովին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտենալ եւ ծաղիկ խոնարհել իր որդու շիրիմին։ «Ես Հադրութի շրջանի Տող գյուղից եմ։ Ես ամեն ինչ եմ կորցրել, էլ վախենալու բան չունեմ։ նիկոլը մեզ ամեն ինչից կտրեց. տնից, տեղից, հողից, էրեխուց, ամեն ինչից։ Բա խի՞ պիտի չպայքարեմ։ Ես վախենալու բան չունեմ…»։
Սահակյան Ժորան Հադրութի Տող գյուղից էր։ 2019-ի հուլիսին էր զորակոչվել բանակ։ Մարտակերտում էր ծառայում։ Պատերազմի առաջին օրվանից կռվի ամենաթեժ կետերում էր. սկզբում Մարտակերտի, ապա՝ Մատաղիսի դիրքերն էր պաշտպանում։ Հոկտեմբերի 23-ին նրան իր գումարտակի հետ տեղափոխում են Մարտունի-2 ու վստահում Մոնթեի ազատագրած Ուրյան լեռան բարձունքների պաշտպանությունը։ Շուրջ 7 օր Ժորայենց խումբը թշնամու հետ անհավասար մարտեր է մղում, բայց դիրքն այդպես էլ չի զիջում: