Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա» գեղարվեստական ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային կինոփառատոններում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Գարուն ա» ֆիլմի ինստագրամյան պաշտոնական էջից:
Ֆիլմը «Ֆոկուս» միջազգային կինոփառատոնի մրցույթային փուլում անցել է կիսաեզրափակիչ փուլ, միեւնույն ժամանակ «Ֆալկոն» միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ֆիլմը էկրաններ էր բարձրացել 2022 թվականի մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը: Այն ֆիլմ է՝ պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։
Լ. Ե.