ՀԱՐՑ. Եթե քաղաքացին դատախազության հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքում կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե դատախազությունը`
• ընթացք չի տվել դիմում-բողոքներին,
• դիմում-բողոքներին տրվել են չհիմնավորված պատասխաններ,
• չի բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատախազության հետ խնդիրներ ունեցող քաղաքացիների թիվն անկասկած շատ է: Այս դեպքում, սակայն, ի տարբերություն մեր բոլոր նախորդ հրապարակումներում ներկայացված կառույցների, ՄԻՊ գրասենյակի լիազորությունները բավական սահմանափակ են: Թեեւ ներկայացված երեք կետերն էլ լուրջ պատճառներ են պաշտպանի օգնությանը դիմելու համար, ու քիչ չի պատահում, որ մարդիկ հենց նշված հարցերի շուրջ են դատախազության հետ խնդիրներ ունենում: