ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Մելիք Ադամյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Ֆինանսների նախարարության հարեւանությամբ, անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Kia մակնիշի ավտոմեքենայում։ Տուժածներ չկան։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարո՞ղ եմ կուտակել մի քանի ամսվա կենսաթոշակս, այնուհետ, անկանխիկ գնումներ կատարելով, ստանալ ոչ թե ամեն ամսվա կենսաթոշակի 10% հետվճարը, այլ կուտակված գումարի 10%-ի չափով հետվճար։

Նաիրա Հունանյան (65 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, սակայն մեկ ամսվա ընթացքում 50,000 դրամից ավելի գնումների դեպքում արդեն հետվճար չի հաշվարկվի։ Կենսաթոշակի 10% հետվճար ձեւավորվում է անկանխիկ ցանկացած վճարումից, այդ թվում՝ դեղատներում, հիվանդանոցներում, հագուստի խանութներում, սննդի կետերում եւ այլն։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակի 10% հետվճարի ծրագրին միացել են «ՎՏԲ Հայաստան» բանկ, «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Ակբա» բանկ գործընկեր կազմակերպությունները։

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է կատարվում անտառի վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելումը։

Կարինե Սարգսյան (45 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:

Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:

Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի եւ շրջակա միջավայրի  նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները եւ մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն։




Լրահոս