Այսօր Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում հանդիպեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։
Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Ահազանգեցի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի արգելափակման, Արցախի գազամատակարարման դադարեցման և դրանց հետևանքով Արցախում լրջագույն մարդասիրական խնդիրների վերաբերյալ։
Քննարկեցինք ստեղծված իրավիճակը և հումանիտար հետևանքները։