![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/136822-e1671217458536.jpg)
Արգենտինայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան լիարժեք վերականգնվել է մկանային վնասվածքներից հետո և մարզվում է Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ESPN-ը։ Նա կարող է մասնակցել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հետ դիմակայությանը եզրափակիչում։
Դի Մարիան վնասվածքը ստացել էր խմբային փուլի երրորդ տուրում, Լեհաստանի դեմ խաղում։ Նա փոխարինման էր դուրս եկել քառորդ եզրափակիչում, Նիդեռլանդների դեմ խաղի 112-րդ րոպեին։