«Արդեն ավելի քան 200 ժամ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախի ճանապարհը:
Ինչպես արձագանքել են բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ՝ այդ ճանապարհը պետք է բացվի անհապաղ և առանց նախապայմանների»: Այս մասին քիչ առաջ սոցցանցի իր էջում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի փակման հարցի քննարկման կարևորությունը: