ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը ծանր է և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված․ Ռուբեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը փակ է, բլոկադայի մեջ ենք, մի մասի մոտ ագրեսիա է կուտակվել, թե ինչու ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ դեպրեսիա է սկսվել, և սա հասկանալի է: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Իրավիճակն իսկապես ծանր է և սննդի, և բենզինի հետ կապված: Մենք հավատացեք, որ ամեն ինչ անում ենք, որ լուծումներ գտնենք տարբեր խնդիրների հետ կապված: Մենք այսօր հանդիպելու ենք ծնողներին, որոնք երեխաները Հայաստանում են մնացել, պետք է հասկանանք՝ ինչ կարող ենք անել այս իրավիճակում: Շատ կարևոր է, որ երեխաները միանան ծնողներին, մյուս կողմից շատ լուրջ խնդիր ունենք՝ 120.000 հոգի գտնվում է բլոկադայի մեջ: Ցավոք սրտի, մի քանի մարդ մահացել է, և չեն կարողանում դիերը բերել Արցախ: Ունենք ընտանիքներ, որոնք բաժանված են այս օրերին և սա դառնում է ավելի լուրջ և երկարաժամկետ խնդիր:

Առաջին հերթին ուզում եմ ասել, որ պատասխանատու ենք, աշխատում ենք, անելու ենք, երկրորդ՝ չենք թողնի ոչ մեկին այս ամենը քաոս դարձնել, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով որոշումների մասին հայտարարելու ենք, թե ինչ ենք անում, մինչև վերջ այս գործը լավ չի արվում, հիմա ավելի շատ պետք է արվի: Մենք պատրաստ ենք 24 ժամ աշխատանքի մեջ լինել»,-ասաց նա:




Լրահոս