Զենքի առևտրի լիցենզիաներն այսուհետ տրամադրվելու են անժամկետ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։
Այսինքն այսուհետ լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից լիցենզավորող մարմին է ներկայացվելու զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացություն՝ նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ բժշկական տեղեկանքների փոխարեն:
Ս.Հ.