Գործադրի ներկայացուցիչները Թեհրան, Ժնև ու Մոսկվա կմեկնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման փորձագիտական այցին մասնակցելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ Հասմիկ Տիգրանյանը ու Տաթևիկ Խաչատրյանն Իրանի Իսլամական հանրապետություն կմեկնեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թեհրանյան այցը հունվարի 22-26-ն է նախանշված: Գործուղման հետ կապված ծախսի մի մասը՝ գիշերավարձն ու օրապահիկը, հյուրընկաող կողմն է հոգալու, ճանապարհածախսը՝ ՀՀ կառավարությունը:

ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ այսօր՝ հունվարի 17-ին, երկօրյա այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: ՌԴ մայրաքաղաքում փոխնախարար Սիմոնյանն Անկախ պետությունների համագործակցության միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդի նիստին կմասնակցի: Նշենք, որ փոխնախարարի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը ՀՀ գործադիրն է հոգալու:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը փետրվարի 14-17-ը Շվեյցարիայի Համադաշնություն կմեկնի:
Ժնևում նա Եվրոպական վիճակագիրների համաժողովի բյուրոյի հանդիպմանը կմասնակցի: Այցի հետ կապված բոլոր ծախսերը հրավիրող կողմն է հոգում:

Սևակ Վարդումյան




Լրահոս