Լոլիկը համալրվել է եվս մեկ շատ կարեվոր հատկանիշով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բացահայտվել է լոլիկի եւս մեկ կարեւոր հատկանիշ: Շոտլանադացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սննդի մեջ լոլիկի հաճախակի օգտագործումը մեծացնում է օրգանիզմի պաշտպանվածությունը արյան անոթների խցանումից և նվազեցնում է խոր թրոմբոզի առաջացան վտանգը,-տղեկացնում է Аргументы Неделi-ն:Հետազոտողները իրականացրել են փորձ, որին մասակցել է 200 կամավոր: Արդյունքում`տոմատի հյութի մեկ բաժինը նպաստում է արյան խտության նվազեցմանը 70 տոկոսով:Մասնագետները կարծում են, որ լոլիկի օգտագործումը ոչ միայն թույլ է տալիս նվազեցնել թրոմբոզի առաջացման վտանգը, այլև ինսուլտը, ինֆարկտը: Պատճառն այն է, որ լոլիկը պարունակում է հակաթրոմբոզային տարրեր` ֆլավոնիդներ: Օրական 6 թարմ լոլիկը պարունակում է օրգանիզմի համար բավարար ֆլավոնիդներ:

Ավելի վաղ, Ադելաիդայի համալսարանի գիտնականները հրապարակել էին, որ լոլիկի ամենօրյա օգտագործումը թույլ կտա նվազեցնել խոլեստերինի մակարդակը և արյան ճնշումը:

Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր խմել մոտ 500 միլիլիտր տոմատի հյութ կամ ուտել 50 գ տոմատի մածուկ:




Լրահոս