Էջմիածին-Երևան «Գազել»-ի և «Մերսեդես սպրինտեր»-ի ողբերգական վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 20-ին, ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում տեղի ունեցած վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշված ժամանակահատվածումբախվել էին «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և իր 6 ուղևորները ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Սկսված նախաքննության շրջանակում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի։

Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, նպաստող պատճառները պարզելու նպատակով։

Ներկա պահի դրությամբ բուժօգնության դիմած քաղաքացիներից 6-ն արդեն դուրս է գրվել, մեկ անձ շարունակում է մնալ բուժհաստատությունում։




Լրահոս