Ստացվել են Արցախում տհաճ համ ու հոտ ունեցող բրնձի նմուշառման հետազոտության պատասխանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից հայտնում են, որ երեկ նմուշառված բրնձի բոլոր տեսակների ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն, համապատասխանում են սահմանված նորմերին:

Այն տեսակը, որի համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։

Ինչպես երեկ հայտարարվել էր՝ հանրության կողմից ստացված բողոքների և պետական մարմինների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել էր, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ իսկ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձի մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ:




Լրահոս