![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/gaz-4-768x508-1.jpg)
Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով»,- նշված է Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ: