ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների պայմանները բարելավելու համար իշխանությունը մատը մատին չի տալիս. պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սկսված գործընթացը՝ անձեռնամխելիությունից զրկելը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գնահատմամբ, ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ ունի: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է՝ զարմանալի չէ, որ իշխանությունն ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ է բանեցնում, այդ ամենը նոր բան չէ:

Ընդդիմադիր պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու գործընթացը, մանրամասնում է մեր զրուցակիցը, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից հասարակությանը շեղելու միջոց է: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա պատգամավորը թեև մինչև նախաքննության ավրատը չի շտապում գնահատականներ տալ, բայցև նշում է՝ առանց համակողմանի քննարկման, միանգամից չէր կարելի մեղավորներ կարգել:

2020-ի աղետաբեր պատերազմից հետո, նշում է ընդդիմադիր պատգամավորը, բանակում առաջացած լրջագույն խնդիրները, կապված դիրքերի կահավորման, զինվորականների կեցության ու այլնի հետ, կա՛մ չնչին չափով, կա՛մ առհասարակ չեն լուծվել:
Դանիելյանը հիշեցնում է՝ ամիսներ առաջ նույնպես այրվածքներ ստանալու հետևանքով մեկ այլ ժամկետային զինվոր էր մահացել, ողբերգական դեպքից հետո սակայն, փաստորեն, պաշտպանական գերատեսչությունը համապատասխան եզրահանգումներ չի արել, ու այս ամենի վերջը, ցավոք, չի երևում:

Սևակ Վարդումյան




Լրահոս