Վերահսկողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում․ արձանագրվել է 9 իրավախախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ ՏՄ) Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։

Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։

Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝

▪️ մինչև յոթ տարվա արտադրության.
▪️ սպիտակ հիմնագույնի.
▪️ գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
▪️ ուղեսրահում`ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
▪️ «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ hամապատասխան լիցենզի չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։




Լրահոս