ArmLur.am֊ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՔՊ գրասենյակում հանդիպել է կուսակիցների հետ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանդիպումը մեկ ժամից ավել է տևել:
Հիշեցնենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Քննարկվել էր Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը:
Քրիստինա Մուշեղյան