ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանների խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավանի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ունեին, որ մայրաքաղաքի 52-ամյա մի բնակիչ Երևանի և Կոտայքի մարզի իր բնակարաններում զենք-զինամթերք է ապօրինի պահում:

Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրավապահները խուզարկեցին նրա տները: Երևանի բնակարանում տղամարդը ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով ինքնաձիգ, փամփշտատուփ, որսորդական հրացանի և ինքնաձիգի 85 փամփուշտ: Արզականի տան խուզարկությամբ հայտնաբերվեց որսորդական դանակ:

Տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Չարենցավանի քննչական բաժին: Հայտնաբերված զենք-զինամթերքի օրինականությունը ստուգվում է։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս