Փետրվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Վանաձոր, Դիլիջան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին քաղաքներում, Կարմրավան, Ծովագյուղ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Ֆանտան գյուղերում և Երևան-Սևան, Քուչակ-Ծաղկաշեն, Վարդենիս-Ձորագլուխ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա և 91 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: