Ինչպես երեկ հայտնել էինք՝ դերասան Ռաֆայել Երանոսյանը Արմավիրի ճանապարհին վթարի է ենթարկվել:
«Փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ նորմալ է, ինչպես ասում են. «ինչ եղել է, ժեշտին է եղել», կաշխատանենք, էլի կգնենք, արդեն պատրաստվում ենք վաղվա ներկայացմանը: Պարզապես եթե նման բաներ չլինեն, ավելի լավ կլինի: Անկեղծ կլինեմ, երեկ մի փոքր վախի զգացողություն կար, ինչը նորմալ է, բայց արդեն լավ եմ, ոչ մի քերծվածք, ոչ մի վնասվածք չեմ ստացել, ամեն ինչ հրաշալի է»,-նշեց դերասանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան