ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Աշխարհն ամեն տարի՝ փետրվարի 15-ին, նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, բայց փետրվարի 15-ն արդեն հուսահատության օր չէ, այլ հույսի: Օրվա խորհուրդն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին եւ դեռահասներին, նրանց ընտանիքներին, բարձրացնել մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որքան եմ պարտք բանկին, բայց ինձ ուղղորդում են իրավաբանների մոտ։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Սեդա Հայրապետյան (21 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքում կարող եք հետեւել բանկի տվյալ աշխատակցի ուղղորդմանը եւ այցելել այն բանկ, որտեղ առկա են Ձեր պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տվյալներ: Եթե բանկից առհասարակ հրաժարվում են Ձեր պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, ապա կարող եք ձեռնարկել հետեւյալ քայլերից որեւէ մեկը՝

-դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ ներկայացնելով Ձեր խնդիրը բանկի հետ, եւ խնդրել նրանց միջամտությունը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ծառայություններն անվճար են։

-Այցելել «ԱՌՔԱ» վարկային բյուրոյի կայքը եւ գրանցվել կայքում։ Կայքում գրանցվելուց հետո Դուք հնարավորություն կստանաք ցանկացած պահի մուտք գործել կայքում բացված Ձեր անձնական էջ եւ ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր վարկային պատմության վերաբերյալ։

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացու՝ բանկի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ոչ բոլոր մասնաճյուղերում, կամ ոչ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները կարող են հասանելիություն ունենալ տվյալների այդ բազային, այդ պատճառով բանկի տվյալ մասնաճյուղի աշխատակիցը կարող է Ձեզ ուղղորդել այն մասնաճյուղ կամ այն աշխատակցի մոտ, որը տիրապետում է այդ տեղեկություններին կամ հասանելիություն ունի տվյալների համակարգին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Բուժհաստատությունը գումար է պահանջում, բայց ես փող չունեմ։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Մայիս Մարգարյան (64 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետության կողմից անվճար բուժօգնություն տրամադրվում է  առաջնային բուժօգնության դեպքում, եւ երբ այդ բուժօգնությունն ընդգրկված է պետական ծրագրերի մեջ՝ որպես պետության կողմից փոխհատուցվող բժշկական օգնության տեսակ։ Անվճար բուժօգնության դեպքում բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր անձ իրավունք ունի ընտրել բժշկական հաստատությունը եւ իր բժշկին, ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում, պահանջել եւ ստանալ իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքի մասին տեղեկություններ, պահանջել դրանց գաղտնիության ապահովում, իրազեկ լինել իր հիվանդության մասին եւ համաձայնություն տալ իրեն բուժելու հարցում, արժանանալ հարգալից վերաբերմունքի:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր ոք, անկախ իր գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք: Այս իրավունքը ներառում է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալը պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում։ Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում, օրենքով սահմանված կարգով, անվճար բուժօգնությունը սահմանվում է հատուկ խմբերի համար, ինչպես նաեւ հատուկ դեպքերում։

 

 




Լրահոս