Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
«Վերջին լուրերը. 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Հաթայի Դեֆնե շրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Հաթայ նահանգում գրանցած նոր երկրաշարժի մասին տվյալները հաստատել են աղետների կառավարման ծառայությունից։